>

Տեսնելով սիրեկանիս կնոջը ես հասկացա, որ շանսեր չունեմ․ Հասկացա, որ պետք է հանգիստ թողնեմ նրան և ուղղակի հեռանամ․․․

Ես մեկ րոպեով մտա նրա աշխատասենյակ, նստեցի բազկաթոռին և սպասեցի, մինչև որ նա իր գործն ավարտի: Հանկարծ էլեկտրո-
նային լուսանկարների շրջանակը միացավ, և նկարները հերթով սկսեցին փոխվել:Դա նոր իր էր` սեղանի վրա դրված,ես դա նախկի-
նում չէի տեսել:Ահա սիրեկանս իր որդու հետ սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում,նրա որդին ժպտում է վարդագույն փուչիկները ձեռ-
քին, մյուս նկարում ամբողջ ընտանիքն էր` ձնածածկ լեռների ֆոնին, սիրեկանս՝ կնոջը գրկած, իսկ մյուսում նրա կինն էր, կապույտ
զգեստով` փչում է տորթի մոմերը:




Քոչարյանի զոհերը

Տարօրինակ է, ես շիկահեր եմ, նա թխահեր:Ես երկար մազեր ունեմ, իսկ նա կարճ սանրվածք,նա մի փոքր ավելի մեծ է ինձնից, բայց
որքան նման ենք մենք իրար: Կլոր դեմքով, այտերի վրա փոքրիկ փոսիկներ, կնճիռներ՝ աչքերի հատվածում և վերջապես, երկուսս էլ
սիրում ենք նույն տղամարդուն:Մենք մեկ տարի է, ինչ հանդիպում ենք, ես շատ անգամներ եմ փորձել դադարեցնել այս ամենը և հե-
ռանալ, փախչել, բայց համարձակությունս չի հերիքել:





Ամեն անգամ, նա շշնջում էր այնքան քաղցր, հանգստացնող տոնով, թե ինչքան է սպասում մեր հանդիպումներին, թե որքան շատ է
կարոտում ինձ, որ ես եմ նրա ճակատագիրը, իսկ ընտանիքը նրա համար ընդհամենը ձևական բնույթ է կրում:Այժմ նայելով այս լու-
սանկարներին,ես զգում եմ, որ այլևս չեմ ցանկանում խաբել:Այո, կան շատ տղամարդիկ,ովքեր բաժանվում են կնոջից հանուն սիրու-
հու, բայց իմ սիրեկանը կարծես իրեն հարմարավետ է զգում մեր <<Բերմո ւդյան եռանկյո ւնու>> մեջ:

Պատահական չէ, որ նա միշտ հրաժարվում էր խոսել մեր ապագայի մասին:Լուսանկարները սկսեցին երկրորդ անգամ պտտվել, և
ես զգացի, որ իմ սիրելին դառնում է ինձ չսիրելի, որը խաբել է և ինձ և իր կնոջը: Իսկ ես նման տղամարդու կարիք չունեմ. Նույնիսկ
եթե նա հեռանա կնոջից, նույնիսկ եթե մենք սկսեցինք միասին ապրել, միևնույն է, այս նկարներից հետո ես այլևս չեմ կարող նրան
վստահել: Որովհետև նա այնքան համոզիչ էր ինձ խաբում: Եվ նմանատիպ համոզիչ և քնքշորեն հայացքով էլ նայում է իր կնոջն այս լուսանկարներում։Աչքերս լցվեցին արցունքներով:


Տեսնելով սիրեկանիս կնոջը՝ հասկացա, որ շանսեր չունեմ․ Հասկացա, որ պետք է հանգիստ թողնեմ նրան և ուղղակի հեռանամ․․․

-Դու ինչ֊որ բան է՞իր ուզում,֊ մի պահ թղթերից կտրվելով հարցրեց սիրեկանս։

Ես գլուխս շարժելով հանգիստ դուրս եկա աշխատասենյակից:Մի քանի օր անընդմեջ լացում էի: Մեկ ընկերուհուս մոտ, հետո միայ-
նակ, սթափ և լուռ, ափսոսանքով և կատաղությամբ: Փորձում էի չկոտրվել, չզանգահարել նրան, անգամ հեռախոսս տվեցի ընկերու-
հուս: Սիրո հիշատակի չորրորդ օրը, զգացմունքների մի տեսակ ձանձրալի թմրություն զգացի: Արցունքներ չէին մնացել, ուրախութ-
յուն նույնպես, բայց ես ինքս իմ մեջ գտա մի զրո կետ:



Մեկ շաբաթ անց ես այդ նույն զրո կետով մեկնեցի Փարիզ ցուցա հանդեսի: Օդանավակայանում ես սպասում էի իմ թռիչքի ժամին
այնտեղ, որտեղ միշտ մարդկանց մեծ խմբեր էին հավաքված:Ես նայում էի հարյուրավոր տղամարդկանց,ովքեր շտապում էին, սուրճ
էին խմում, հաղորդագրություններ էին ուղարկում, զրուցում էին և պարզապես լռում էին:Եվ հանկարծ մտածեցի. «Աշխարհում մի-
լիարդավոր տղամարդիկ կան, որոնց թվում ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր տղամարդիկ, որոնց հետ ես կարող եմ երջանիկ լի-
նել, ուրեմն ինչու եմ ես կառչել մեկից և բաց չեմ թողնում:

Ինչու եմ շարունակում համառորեն հավատալ, որ նա իմ ճակա տագիրն է: Եվ ընդհա նրապես, ի՞նչ է ճակատագիրը »:Իմ մեջ հան-
կարծ հետաքրքրություն առաջացավ: Ես գնացի ցուցահանդես, որտեղ սովորաբար հավաքվում էին հազարավոր տղամարդիկ ամ-
բողջ աշխարհից: Ես փակեցի աչքերս և զգուշորեն խնդրեցի, որ տիեզերքն ինձ ծանոթացնի մեկի հետ, ում պետք են սերտ փոխհա-
րաբերություններ ընդամենը մեկ կնոջ հետ, ով կցանկանա ինձ հետ մեկնել ճանապարհորդությունների, ով աշխատանքից կգա ինձ
մոտ, կկիսի ինձ հետ իր ընկերներին և անկողինը, աշխատանքը, վիշտն ու ուրախությունը և ընդհանրապես, այն ամենը, ինչ կտա
մեզ կյանքը:

Եվ խնդրում եմ ամենակարևորը, որ նա լինի կամ միայնակ կամ էլ ամուսնալուծված:Երկու օր անց, ես հանդիպեցի ապագա ամուս-
նուս: Նա կարմրավուն, ուրախ և ընդհանրապես չամուսնացած ավստրալիացի մի տղամարդ էր: Մենք միասին ենք արդեն 9 տարի:

Сообщение Տեսնելով սիրեկանիս կնոջը՝ հասկացա, որ շանսեր չունեմ․ Հասկացա, որ պետք է հանգիստ թողնեմ նրան և ուղղակի հեռանամ․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->