>

«Սա ձեր գրառումն է, չնայած ամոթալի գրառում է, բայց ես չեմ ամաչի, կհնչեցնեմ»,- ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ընթերցեց հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանի գրառումը. «Սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին: Սենց վիժվածք աշխարհը չի ծնել»:




Քոչարյանի զոհերը

«Եռաբլուրի խորհուրդը փաստորեն դուք այսպե՞ս եք հասկանում: Եռաբլուրի մասին է խոսքը, երբ երկրի վարչապետը հարգանքի տուրք է մատուցում զոհերին: Ասեմ ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից հետո, որքան ես հիշում եմ, երբեք Եռաբլուր չէր այցելել:





Նախընտրական շրջանում նա գնաց Եռաբլուր և գնաց նաև Սպարապետի գերեզմանին: Նույն կե՞րպ եք մտածում. նա ի՞նչ հոգեբանական բարդույթներով է գնացել Սպարապետի գերեզմանի մոտ»:


Արթուր Ղազինյանի պատասխանից հետո Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց. «Հիմա դուք ըստ էության մեկնաբանեցիք, թե ինչու եք շիշը նետել այս ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ քաղաքացիների ընդունելության և հանձաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:



Сообщение «Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ հոգեբանական բարդույթներով է…». Անդրանիկ Քոչարյանը ընթերցեց Ղազինյանի ամոթալի գրառումը появились сначала на MediaNews.


от admin

-->