>


Արամ Գևորգյանը գրում է. Երեկ Եռաբլուրից դուրս գալիս Հակոբի մոտ նստած մի աղջկա նկատեցի։ Մոտեցա, տեսնեմ Անժելան է։ Հակոբին երբևէ չի ճանաչել, բայց, երբ տղան անհետ կորած էր համարվում, միշտ եղել է Հակոբի մայրիկի՝ տիկին Գայանեի կողքին, օգնել նրան ինչով կարողացել է։









Քոչարյանի զոհերը



Երեկ Անժելայի ծննդյան օրն էր ու իր տորթից մի կտոր նա բերել էր Հակոբին, որպես շնորհակալություն այն բանի, որ ինքն ապրում ու ծննդյան օր է նշում նաև Հակոբի անձնազոհության շնորհիվ։ Ես ուզում եմ հավատալ, որ շատերն են այսպես մտածում։ Որ շատերն են իրենց ու իրենց երեխաների խաղաղ օրվա համար շնորհակալ էս տղերքին։




Ես ուզում եմ հավատալ, որ տղերքի հիշատակը միշտ այսպես վառ ա պահվելու ու երբեք չի մոռացվելու նրանց անձնազոհությունը։ հ.գ. լուսանկարը հրապարակելու թույլտվություն ստացել եմ Aram Gevorgyan-ի էջից


от admin

-->