>


Կար ժամանակ, երբ ես ապրում էի վառ ու հագեցած կյանքով․ լուսանկարչությամբ էի զբաղվում, շրջում էի Հայաստանի քաղաքներով, ունեի մեծ ընկերական շրջապատ։ Ու բոլորն էլ ինձ նման ակտիվ, հետաքրքրասեր ու կյանքով լեցուն մարդիկ էին։

Ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեցի Արթուրին։ Երբ իմացա, որ նա ամուսնացած է, արդեն ուշ էր․ ես հասցրել էի սիրահարվել։ Բնականաբար, նրա կինը ոչինչ չգիտեր իմ գոյության մասին, իսկ ես հույսս չէի կտրում, որ կբաժանվի։

Հետո իմացա, որ հղի եմ։ Թողեցի աշխատանքս, որովհետև Արթուրը համոզեց, որ դրա կարիքը չկա։ Ավելի լավ է հանգիստ մնամ տանը, իսկ ինքը կհոգա մեր բոլոր կարիքները։




Քոչարյանի զոհերը






Նշեմ, որ 18 տարեկանից ապրում եմ ծնողներիցս առանձին՝ տատիկիցս ժառանգած տանը։

Ծնվեց աղջիկս, բայց Արթուրը կնոջից դեռ չէր հեռացել։ Շարունակում էր ապրել նրա հետ, իսկ մեզ մոտ գալ միայն պարբերաբար, երբ ցանկություն կամ ժամանակ էր ունենում։ Ես արդեն գրեթե համակերպվել էի այն մտքի հետ, որ նրա համար առաջին տեղում է ընտանիքը, կինը։ 


Արթուրը մեզ միայն գումարով էր օգնում, ուրիշ ոչ մի բան նրանից չէի ստանում։



Ես կորցրել էի բոլոր ընկերուհիներիս, քանի որ կյանքս նվիրել էի դստերս ու իմ սիրելի տղամարդուն։ Վաղուց ոչ մի տեղ չէի գնացել, նախկին կյանքիցս ոչինչ չէր մնացել․․․ միայն հիշողություններ։



Ես դեռ հավատում էի, որ Արթուրն ի վերջո կգա ու կասի, որ ընմիշտ մեզ հետ է մնալու, ու ես այլևս չեմ անիծի այն օրը, որ սիրեցի նրան։ Բայց ոչ․ մի գեղեցիկ օր նա հայտնեց, որ գործերը շատ վատ են, այլևս չի կարողանա ինձ գումար տալ, իսկ կինն էլ կասկածում է, որ սիրուհի ունի, այնպես որ այլևս չի գալու․․․

Երկինքը մի ակնթարթում փուլ եկավ գլխիս․․․ Ես մի քանի օր շարունակ անինքնասերի պես զանգում էի նրան, մինչև որ հայտնվեցի սև ցուցակում․․․ ես շոկի մեջ էի ու չգիտեի՝ թե ինչ անել․․․

Երևի 3-4 օր հետո նոր սկսեցի գիտակցել իրականությունը։ Նայեցի փոքրիկ դստերս, հասկացա, որ Արթուրին մինչև կյանիքս վերջ շնորհակալ կլինեմ իմ փոքրիկի համար։ Հետո բացեցի ֆեյսբուքիս էջը, գրեցի բոլոր հին ծանոթներիս, խնդրեցի օգնել վերսկսել աշխատանքս։

Ու վաղը ես գնալու եմ երկար դադարից հետո առաջին պատվերը կատարելու․․․ Հավատում եմ, որ կարող եմ նոր կյանք սկսել՝ առանց որևէ մեկից կախվածություն ունենալու․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->