>


Հիմա 25 տարեկան եմ ու արդեն վաղուց եմ ծխում։ Ծնողներս դրա մասին գիտեն, բայց, միևնույնն է, փորձում եմ նրանց ներկայությամբ չծխել, ինձ անհարմար եմ զգում։ Իսկ ահա տատիկս ընդհանրապես չգիտի իմ վնասակար սովորության մասին։ 

Бабуля после инсульта не встаёт, а я покуриваю по-тихому. Иду как-то в очередной раз на балкон...




Քոչարյանի զոհերը

Մոտ 1 տարի առաջ սիրելի տատիկիս մոտ կաթված եղավ, ինչի արդյունքում ուղեղի առանձին ֆունկցիաների խանգարումներ եղան․ նա նմանվել է փոքր երեխայի։ Բացի այդ տատիկիս մարմնի ձախ կողմը գրեթե անշարժացել է։ Կարծես պարալիչը քիչ-քիչ անցնում է, բայց նա դեռ չի կարողանում ինքնուրույն վեր կենալ անկողնուց, քայլել։ Ավելի ճիշտ, չէր կարողանում․․․









Օրերս ծնողներս գործեր ունեին, ու խնդրեցին, որ ես մնամ տանը՝ տատիկիս միայնակ չթողնելու համար։ Ես մի քիչ նստեցի նրա սենյակում, խոսեցինք, հաց տվեցի, դեղերը խմեցրի ու լույսը անջատելով՝ դուրս եկա, որ քնի։



Нарколог назвал верный способ бросить курить — Российская газета

Ինքս գնացի պատշգամբ։ Ինձ համար հանգիստ կանգնած ծխում եմ, ու հանկարծ․․․ ինչ-որ մեկն ամբողջ ուժով հարվածում է պարանոցիս․․․ Պտտվում եմ ու տեսնում ՏԱՏԻԿԻՍ։

Նա զգացել էր ծխախոտի հոտը, միայնակ կանգնել ու հասել պատշգամբ։ Ահա այսպես է ծխախոտը բուժում մարդկանց։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->