>

75 թիվն էր: Նոր էի ընդունվել համալսարան:









Հայրս եկավ տուն, ասաց հագնվեք, ձեզ շատ կարևոր տեղ եմ տանում: Սովոր էինք, գիտեինք, որ մի անակնկալ անելու է: Դա մեր ընտանիքում սովորական բան էր: Չէինք էլ հարցնում` ուր: Կարող է քշեր Ռիգա, կարող է քշեր Կիև կամ ծովափ: Նստեցինք մեքենան եւ ճամփորդությունը սկսվեց: Արդեն ճանապարհին ասաց՝ գնում ենք Ղարաբաղ, դուք անպայման պետք է տեսնեք Ղարաբաղը: Հետո ամբողջ ճանապարհին մորս հետ քչփչում էին, ինչ-որ բաներ էին խոսում: Այնպիսի բաներ, որ ես չէի էլ հասկանում, բայց հասկանում էի մի բան, որ Ղարաբաղը շատ կարևոր տեղ էր, և ինչ-որ խորհրդավորությամբ էր պատված, որը ինձ այդ տարիքում իհարկե հասու չէր:


Տարավ, ման տվեց, ամեն ինչ ցույց տվեց` ամեն թուփ ու քարին կարևորություն տալով, ու ես չէի հասկանում, թե ինչումն էր ազերիներով լի Ղարաբաղի կարևորությունը: Բայց որ անչափ կարևոր էր, հասկացա: Այնտեղ հայեր էլ էի տեսնում, եւ ինձ թվում էր դա Հայաստան է: Իսկ կարևորության գիտակցումն արդեն եկավ հետագա տարիներին, մանավանդ, որ հորս պատգամն էր ճանաչել Ղարաբաղը, որի հետ մեր ընտանիքը որևէ առնչություն չուներ: Իսկ երբ սկսվեց 88-ը, նա արդեն ծшնր hիվшնդ էր, բայց շատ հետաքրքվում էր Ղարաբաղի ճակատագրով ու ես նրա համար шրգե լված նյութեր ու ձայնագրություններ էի բերում ու նորությունները պատմում:



Հենց այդ տարում էլ կnրgրի հորս: Բայց Արցախ դարձած Ղարաբաղը երբեք չեմ կnրgնի, որպես հորս պատգամ:

Сообщение 75 թիվն էր, նոր էի ընդունվել համալսարան, հայրս եկավ տուն, ասաց հագնվեք, ձեզ շատ կարևոր տեղ եմ տանում… Նստեցինք մեքենան եւ ճամփորդությունը սկսվեց… Արդեն ճանապարհին ասաց՝ գնում ենք Ղարաբաղ, որովհետև… появились сначала на Интересные Истории.


от admin

-->