>

49-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով:





Մինչ բժշկական կենտրոն հասնելն արդեն իսկ կատարվել էր սիրտ-թոքային վերակենդանացում, հիվանդն անցկացվել էր արհեստական շնչառության:





«Էրեբունի» ԲԿ-ում հիվանդը շտապ հետազոտվել է, ինչի արդյուքնում պարզվել է, որ ծակող-կտրող գործիքով ստացված հարվածի հետևանքով վնասվել է կրծքավանդակի ձախ կեսը՝ թոքը, պերիկարդը և սիրտը: ՀՇ հետազոտությամբ ախտորոշվել է հեմոպերիկարդ, սրտի հնարավոր տամպոնադա, հեմոպնևմոթորաքս:

Անհապահ և կյանքի ցուցումով հիվանդը տեղափոխվել է վիրասրահ՝ վիրահատության: Վիրահատությունը սկսել են կրծային վիրաբույժ Գոռ Մելիքյանը և ընդհանուր վիրաբույժ Արտակ Վարդանյանը, անեսթեզիան ապահովել է Արթուր Հովհաննիսյանը:


Նախ կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի վերացում։ Բացի այդ, հայտնաբերվել է սրտի ձախ փորոքի գագաթի մեծ վնասվածք։ Հաշվի առնելով հիվանդի ծանրության աստիճանը և վիրահատական բարդ դեպքը՝ վիրահատությունը շարունակվել է «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ:

Դեպքը առանձնահատուկ էր և հատկանշական, քանի որ սրտամկանը կազմափոխված էր, ինչը կարող էր նախկինում տարած միոկարդիտի հետևանք լինել։ Վիրահատության արդյուքնում հաջողվեց կարել սրտամկանը` օգտագործելով պերիկարդի լաթեր և հարսրտային ճարպաբջջանք:



Բարդ վիրահատության ընթացքում հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Ընդհանուր առմամբ, կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի դատարկում, սրտամկանի վնասվածքի կարում պրեկարդիալ ճարպաբջջանքի կիրառումով, թոքի միջանցիկ վնասման կարում, պերիկարդի թերթիկների հեմոստազ, պերիկարդի և պլևրալ խոռոչի սանացիա, պլևրալ խոռոչի երակի դրենավորում:

Վիրահատությունից հետո հիվանդը ստացել է ինտենսիվ դեղորայքային բուժում: Երկու շաբաթ հետո տղամարդն ապաքինմամբ դուրս է գրվել:

Сообщение «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները փրկել են կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը появились сначала на MediaNews.


от admin

-->