>


Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։








Քոչարյանի զոհերը

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Mercedes» և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնատել են բավարար:



Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Сообщение Մասիս-Ռանչպար ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ «Մերսեդեսի» վարորդը մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->