>


Շատ համեղ փակոց ձմռան համար. վիտամինների պակաս չեք ունենա նաև ձմռանը․․․

Բաղադրիչների նշված քանակից կստացվի շատ համեղ համեմունքի 4 հատ 0.5լ բանկա: Այս փակոցից 2-3 ճ.գ. կարող եք ավելացնել ապուրին, և այն կլինի անուշաբույր և օգտակար:




Քոչարյանի զոհերը






Խորհուրդ ենք տալիս պատրաստել այն և վայելել ձմռանը:



Անհրաժեշտ է.

  • լոլիկ՝ 05.կգ
  • գազար՝ 0.5կգ
  • սոխ՝ 0.5կգ
  • բուլղարական պղպեղ՝ 0.5կգ
  • մաղադանոս՝ 300գ
  • խոշոր աղ՝ 0.5կգ

Заправка для суп на зиму - 7 рецептов с солью, консервация, заморозка



Պատրաստման եղանակ.


  • Մաքրեք և մանր կտրատեք սոխը:
  • Գազարն անցկացրեք խոշոր քերիչով:
  • Լոլիկին եռման ջուր լցրեք,հետո  կեղևը հանեք և կտրատեք խորանարդաձև:
  • Պղպեղի սերմերը հանեք և կտրատեք:
  • Հետո անհրաժեշտ է միացնել բոլոր նշված բաղադրիչները, աղ ավելացնել: Լավ խառնել: Թողեք 10-15 րոպե:
  • Այդ ընթացքում ստերիլիզացրեք բանկաները և կապրոնե կափարիչները: Բանջարեղենը լցրեք բանկաների մեջ և փակեք:
  • Ճաշի այս յուրօրինակ համեմունքը կդառնա ձեր ապուրների անբաժան բաղադրիչը, միայն թե եփելու ժամանակ չմոռանաք, որ սա բավականին աղի է, և ընդհանուր ապուրին աղ ավելացնելու կարիք չի լինի:

Овощная приправа | Урожайная дача

Բարի ախորժակ։


от admin

-->