>

Ժիրшյրի մшսին գրшռпւմից հետп шնթիվ шնհшմшր զшնգեր և նшմшկներ ստшցшնք․ Ինչ է պшտшհել

Լրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժիրայրի մասին գրառումից հետո անթիվ ահամար զանգեր և նամակներ ստացանք աշխարհի տարբեր անկյուններից. բոլորը փորձում էին օգնել իրենց ուժերի ներածի չափով:




Իմ ընկերները Ստրասբուրգից՝ Suren Petrosyan և Garik Sarerov ը հանձն առան կազմակերպել դիագնոստիական Ստրասբուրգում, եթե վիզայի հարցը լուծվի:


Sossi Tatikyan անձամբ միջնորդեց Ֆրանսիայի դեսպանին:





Marina Muradyan և Natalia Ter-Mkrtchyan անշահախնդիր թարգմանեցին բժշկական էպիկրիզների հսկայական տրցակը երկու օրում:

Այժմ սպասում ենք, որ Ambas sade de Fra nce en A rmenie վիզայի թույլտվություն տա, որ կարողանանք Ժիրայրին փրկել:

Ակնկալում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia աջակցությունը, եթե հնարավոր է:


Անչափ շնորհակալ ենք բոլորից, ովքեր գրում, զանգում, ձայնային հաղորդագրություն էին ուղարկում և փորձում օգնել: Որ կարդում էի, հուզմունքից ուզում էի լաց լինել: Անկեղծ… ախր մեր նկարագիրը հենց սա է՝ հասնող, օգնող, թիկունքին կանգնող, սատարող, իրար համար աղոթող:

Շնորհակալ ենք բոլորից, փորձել եմ բոլորին պատասխանել, ում էլ չեմ հասցրել, կներեք:

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի գրառումը՝ ստորև․

«Արդեն մեկ ամիս է, ինչ վատառողջ եմ:



Դեռ չունեմ ախտորոշում, չեմ ստանում որևէ բուժում:

Քայլելու հետ լուրջ խնդիրներ ունեմ, ձեռքերը շարժելը դժվարացել է, ջերմությունս չի իջնում, ամբողջ մարմինս պատված է ցանով, նաև դեմքս:

Ոտքերի, ձեռքերի, մեջքի, գլխի անդադար ցավեր, ախորժակի բացակայություն ունեմ, անկողնային ռեժիմում եմ: Շարունակում եմ թեստեր հանձնել:

Եղել եմ 6 հիվանդանոցում, բազմաթիվ հետազոտություններ անցել, հանձնել մի քանի տասնյակ թեստ:

Ամենը շատ պատահաբար սկսվեց մեկ օրում՝ դեմքի անկանոն այտուցներով:

Հ. Գ. Բժիշկներից մեկը «հույս էր տալիս». «Հանգիստ եղիր, անհասկանալի հիվանդությունը դեռ քեզ լիզում է, որից հետո նոր սկսելու է կրծել»»:

Сообщение Ժիրшյրի մшսին գրшռпւմից հետп шնթիվ шնհшմшր զшնգեր և նшմшկներ ստшցшնք․ Ինչ է պшտшհել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->