>

Գեներшլ Սեյրшն Սшրпյանի шռпղջшկшն վիճшկը կտրпւկ վшտթшրшցել է

Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո եւ գրեթե չի կարողանում քայլել։




Քոչարյանի զոհերը

Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։





Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։

Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղեւորությունից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է։


Նա տևական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։



Սարոյանը ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել էր Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։

Բժիշկներն առաջարկում էին ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախլին տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին և բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։

Պատմում են՝ այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մոտ կեսը»։

Сообщение Գեներшլ Սեյրшն Սшրпյանի шռпղջшկшն վիճшկը կտրпւկ վшտթшրшցել է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->