>


60 և ավելի սանտիմետրանոց այս փոսը Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող, 7-րդ դարով թվագրվող Զորավար եկեղեցի-հուշարձանի տարածքում միակը չէ ու ոչ էլ առաջին անգամ է այս տարածքում այսպիսի փոս հայտնվել: Թե ովքեր են դրանք փորել, հայտնի չէ: Տարածքը պահպանողների կարծիքով՝ փորձել են գանձեր գտնել: Եվս մեկը՝ քարերով լցված, մեր նկարահանման պահին նկատեցին Հուշարձանների պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի աշխատակիցները:








ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պահապան Էդգար Միրիբյանն է հերթական շրջայցի ժամանակ արձանագրել փոսերը:


Ծառայության պետը նշում է՝ ամեն մի պահապան 5-6 գյուղ է հսկում, 7-10 օրը մեկ են տարածքում լինում, ավելի հաճախ չեն հասցնի՝ հուշարձանները շատ են, պահապանները՝ 11-ը:



Сообщение 7֊րդ դարի եկեղեցու տարածքում գանձագողեր են հայտնվել появились сначала на MediaNews.


от admin

-->