>


Արդյո՞ք հնարավոր է տնային պայմաններում վերականգնել եղունգների առողջությունը՝ լիցքից և գել-լաքից հետո։ Իհարկե հնարավոր է։

Եղունգների հաճախ լիցքը, գել-լաքի օգտագործումը հանգեցնում է նրան, որ եղուգների արտաքին շերտը հոգնում է, եղունգները բարակում են, շուտ կոտրվում, փոխում են գույնը։ Ժամանակ առ ժամանակ ցանկալի է թողնել, որ եղունգները հանգստանան, ու այդ ընթացքում զբաղվել դրանք ամրացնելով։ Այս դեպքում ձեզ կօգնի պարզ, տնային պայմաններում պատրաստվող դիմակը։ Դրա շնորհիվ ձեր եղունգները կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն ու կդառնան գեղեցիկ։ Պահպանեք պատրաստման եղանակը։




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ է․


  • ժելատին՝  1/2 ճ․գ․, ամրացնում է եղունգի արտաքին շերտը, դարձնում այն ավելի էլաստիկ
  • հոն կամ կարմիր հաղարջ՝ 2 ճ․գ․, թթու հատապտուղները սպիտակեցնում են եղունգները, սնուցում միկրոտարրերով
  • սերուցք՝ 2 ճ․գ․, խոնավեցնում է եղունգները
  • վարսակի ալյուր՝ 1 ճ․գ․, հարթեցնում է եղունգի արտաքին շերտը
  • վիտամին  Е՝ 1 կապսուլա, սնուցում է կուտիկուլան, արագացնում եղունդների աճը։

Восстановление ногтей после наращивания или гель-лака, суперспособ


Ինչ անել․


Ժելատինը լուծել գոլ ջրով։

Հատապտուղները տրորել, ավելացնել սերուցքն ու ալյուրը։



Լավ խառնել։

Քսել եղունգներին, յուրաքանչյուր մատը փաթաթել սննդային տոպրակով ու կտորից ձեռնոց հագնել, թողնել 20 րոպե։

Լվանալ դիմակը գոլ ջրով, քսել վիտամին Е-ն, սպասել, մինչ այն կներծծվի։

Как восстановить ногти после гель лака: способы и рецепты (131 фото)

Պրոցեդուրան կրկնել օրը մեջ՝ 2 շաբաթ շարունակ, ցանկալի է քնելուց առաջ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->