>


Կարծում ենք՝ կհամաձայնեք մեզ հետ, եթե ասենք, որ տնական տորթեր բոլորն են սիրում։ Դրանց համը կտրականապես տարբերվում է խանութից գնված թխվածքներից, քանի որ օգտագործվում են բնական բարձրորակ բաղադրիչներ։

Առաջարկում ենք պատրաստել այս գեղեցիկ, ախորժելի, փափուկ տորթը, որի համար անհրաժեշտ են հաշված բաղադրիչներ։

торт Елизавета





Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 150–200 գ
  • ալյուր՝ 200 գ
  • վանիլին՝ 1 պտղունձ
  • դեղնուց՝ 2 հատ
  • խտացրած կաթ՝ 300 գ
  • կարագ՝ 300 գ
  • ջուր՝ 50 մլ
  • շոկոլադե կաթիլներ՝ 100 գ

Պատրաստման եղանակ․





Առաջին հերթին պատրաստել բիկսվիթը։ Առանձնացնել ձվի դեղնուցներն ու սպիտակուցները։ Սպիտակուցները հարել մինչ սպիտակ փրփուր դառնալը՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։ 4 դեղնուցը խառնել պատառաքաղով։ Քիչ-քիչ ավելացնել հարած սպիտակուցին։

Զգուշորեն խառնել, որ զանգվածը չփչանա։ Այստեղ մաղել ալյուրն ու վանիլինը։ Նորից զգույշ խառնել գդալով այնպես, որ գնդիկներ չմնան։


бисквитный торт


Պատրաստի խմորը լցնել բացվող կողքերով տապակի մեջ։ Թխել բիսկվիթը նախապես տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։

Կորժը սկզբում սառեցնել տապակի մեջ, այնուհետև ցանցի վրա։


Առնվազն 3 ժամից բաժանել կորժը 3 շերտի։

Այժմ անցնել կրեմ պատրաստելուն։ 2 դեղնուցներին մի քիչ ջուր ավելացնել, հարել։ Լցնել խտացրած կաթը։

торт со сгущенкой



Խառնուրդը դնել թույլ կրակին կամ գոլորշու վրա։ Եփել կրեմը մինչ խտանալը՝ անդադար խառնելով։ Փափկած կարագը հարել բլենդերով։

Միացնել եփած, արդեն գոլացած կրեմն ու կարագը, նորից լավ հարել։

Կրեմ քսել կորժերին, նաև տորթի կողքի հատվածներին։

простой домашний торт

Զարդարել շոկոլադե կաթիլներով կամ ցանկացած այլ եղանակով։

Որոշ ժամանակ պահել սառնարանում և մատուցել։

Торт «‎Елизавета»‎ со сгущенкой

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->