>

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվեց 3 մլն դոլար կաշառքի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատավարությունը։

Նախորդ նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լքել էր նիստերի դահլիճը, ինչի հետևանքով նիստը հետաձգվեց, և մեղադրող կողմը հնարավորություն չունեցավ կարդալու մեղադրական եզրակացությունը։ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ժամանակ իր կողմից դատական նիստերի դահլիճը լքելը չի կարող մեկնաբանվել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում։ «Իմ գործողություններն ուղղված են եղել ի հակադրում Ձեր ոչ իրավաչափ գործողություններին՝ Արմեն Գևորգյանի արդար դատաքննության իրավունքի խախտումն էր։ Չնայած դրան, կարծում եմ, որ իմ նկատմամբ դատական սանկցիա եք կիրառելու»,- դատարանին դիմեց Էրիկ Ալեքսանյանը։




Քոչարյանի զոհերը

Դատավոր Աննա Դանիբեկյանը օգոստոսի 24-ի նիստում Էրիկ Ալեքսանյանի՝ դատական նիստերի դահլիճը լքելը գնահատեց ոչ իրավաչափ և կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն։





Հիշեցնելով արդեն Քոչարյանի պաշտպաններին նմանօրինակ վարքագիծը՝ Աննա Դանիբեկյանն ասաց, որ պաշտպանների՝ դահլիճը անհիմն լքելու գործողությունները և ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնելը հիմք են տալիս հետևության հանգելու, որ պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնելով փորձում են արգելափակել իրենց համար ոչ ցանկալի գործողությունները, ինչը դատարանը գնահատում է ոչ իրավաչափ, և այդ պատճառով դատարանը չի անդրադառնա միջնորդությունների քննարկմանը և անցնում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասին։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն արձագանքեց, որ հայտարարություն ունի անելու, որը վերաբերում է վարույթին իր հետագա մասնակցությանը։ Ալեքսանյանն ասաց, որ ցանկանում է իր վստահորդի հետ քննարկել իր՝ այս դատական նիստում որպես Արմեն Գևորգյանի պաշտպան հանդես գալու հարցը։ Մեղադրող կողմը առարկեց թույլատրել Ալեքսանյանին հանդես գալ հայտարարությամբ՝ նշելով. «Սա հերթական գործողությունն է՝ կանխելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելը։ Խոսքից ակնհայտ է, թե ինչ գործողություն է նախապատրաստվում։ Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ որոշեց, որ այլևս չի մասնակցելու սույն գործով վարույթին։ Խնդրում եմ դատարանին հնարավորություն տալ հրապարակելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ առանց որևէ գործողություն կատարելու»,- ասաց մեղադրող Գևորգ Բաղդասարյանը։


«Ցանկանում եմ հայտարարությամբ հանդես գալ այն մասին, որ ցանկանում եմ պարոն Գևորգյանի բանավոր դիրքորոշումը լսելուց հետո իմ՝ որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան, պարտականությունները հետայսու դադարեցնել։ Ես նման պայմաններում այլևս չեմ կարող շարունակել սույն քրեական գործով Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնել», -հայտարարեց Էրիկ Ալեքսանյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը դատարանը կճշտի մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո։

Էրիկ Ալեքսանյանը կրկին՝ առանց դատարանի թույլտվության լքեց դատական նիստերի դահլիճը, ինչից հետո Աննա Դանիբեկյանը փորձեց Արմեն Գևորգյանից ճշտել՝ ցանկանո՞ւմ է վերջինս այլ պաշտպան հրավիրել, թե՞ ոչ։

Արմեն Գևորգյանը, դիմելով դատարանին, ասաց. «Դուք հասկանո՞ւմ եք, որ այսքանից հետո մյուս գործընթացները լինելու են ապօրինի, և այս դատարանի օրինականությունը՝ ինչ վճիռ էլ կայացնեք, կասկածի տակ է առնվելու»։ Գևորգյանը նշեց, որ համաձայն է Էրիկ Ալեքսանյանի հետ և կարծում է, որ Էրիկ Ալեքսանյանը այլևս չի կարող շարունակել պաշտպանել իր իրավունքներն ու պետք է մտածել նոր պաշտպաններ ներգրավելու մասին։



Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատեց, որ սրանք պլանավորված գործողություններ են։ «Բոլորի համար ակնհայտ է, որ պաշտպանական կողմը չի ցանկանում, որ մեղադրական եզրակացության մեջ առկա հաստատված փաստերը հրապարակվեն դատական նիստերի դահլիճում»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատախազները պաշտպանական կողմի գործողությունները գնահատեցին իրավունքի չարաշահում։

Դատարանը մինչև սեպտեմբերի 28-ը ժամանակ տրամադրեց Արմեն Գևորգյանին՝ նոր պաշտպան ներգրավելու համար, և ասաց, որ այդ ժամանակը բավարար է ո՛չ միայն նոր պաշտպան ներգրավելու, այլև պաշտպանին գործի նյութերին ծանոթացնելու համար, և հորդորեց հաջորդ դատական նիստին ներկայանալ պաշտպանով, ով ծանոթացած կլինի գործի նյութերին։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին։

Сообщение Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց շարունակել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը. մեղադրական եզրակացության հրապարակումը կրկին հետաձգվեց. դատախազը սա որակեց իրավունքի չարաշահում появились сначала на MediaNews.


от admin

-->