>

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել ու հրապարակել է կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության տրամադրման կարգը, աջակցության չափը, ծրագրի ընթացակարգն ու պայմանները։





Համաձայն Արցախի կառավարության կողմից տրամադրած տեղեկատվության, Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ), որոնց բնակարանային ապահովության խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։





Ծրագրի իմաստով շահառուն վերաբնակեցման գրքույկ ստացած և ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր կնքած, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին Քաշաթաղում փաստացի բնակված, Քաշաթաղում սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք ունեցած ընտանիքն է, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, որը դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի նշանակության անշարժ գույք։ Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի բոլոր անդամների վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության հետ։

Աջակցությունը տրամադրվում է՝


Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այսուհետ՝ երկուսը միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.
Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.
Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
Ընտանիքը (ընտանիքի անդամը), որպես շահառու, աջակցության Ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։

Շահառուն իրավունք ունի օգտվել աջակցության ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից) օգտվելու հանգամանքից։



Ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։

Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար։

Մանրամասները՝ այստեղ։

Сообщение Նոր հնարավորություն՝ Քաշաթաղի շրջանից տեղահանվածների համար․ կառավարությունը աջակցության ծրագիր է ներկայացրել появились сначала на MediaNews.


от admin

-->