>


Հ-21/Հ-75/ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+000-կմ 53+200 հատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:








12.2 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Կանիաշիր, Սադունց բնակավայրերի մոտով։


Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում և այլն։

Նորոգումն իրականացնում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն։



Сообщение Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12.2 կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ появились сначала на MediaNews.


от admin

-->