>


Երբ արթնանում եք առավոտյան, մտածեք այն մասին, որ նոր օր ապրելու՝ շնչելու, մտածելու, վայելելու ու սիրելու հնարավորություն եք ստացել։ 

Ներկայացնում ենք առավոտյան գործողությունների ցանկ, որոնք կօգնեն ամբողջ օրը լավ տրամադրությամբ անցկացնել։

9 вещей, которые стоит делать до 9 утра | На волне перемен





Աղոթել


Անգամ ամենապարզ աղոթքը կօգնի սկսել օրը հանգստության զգացումով։ Առաջին հերթին հեռախոսը վերցնելու փոխարեն մի քանի րոպե հատկացրեք լռության մեջ նստելուն և աղոթելուն։





Заработал обновленный онлайн-сервис «Прошу помолиться» - Христианский сайт † katolik.life - Гомель, Пинск, Барановичи...

Շնորհակալություն հայտնեք ինքներդ ձեզ

Սկսեք օրը շնորհակալությունից։ Հպարտացեք ինքներդ ձեզանով այն ամենի համար, ինչ ունեք։ Այս պրակտիկան կօգնի ձեզ նկատել ձեր յուրաքանչյուր փոքրիկ հաջողություն։

Մտածեք, թե օրվա ընթացքում ինչով եք զբաղվելու

Որքան ավելի շուտ կազմեք օրվա պլանը, այդքան ավելի արդյունավետ ու օգտակար կանցկացնեք այն։ Որոշեք նաև ժամերը և շարժվեք ըստ նախագծածի։

1 բաժակ ջուր խմել


Մարմինն արթնանում է ջրազրկված վիճակում, այդ իսկ պատճառով կարևոր է առաջին հերթին մի քիչ ջուր խմել։ Ըստ որոշ դիետոլոգների՝ մարդը ջրի իր օրական նորմայի կեսը պիտի խմի հենց առավոտյան ժամերին։



Թեթև մարզվել

Շատ քիչ են մարդիկ, ովքեր առավոտյան մկաններում ու ոսկորներում ծանրություն չեն զգում։ Իհարկե, հեշտ չէ ինքներդ ձեզ առավոտյան մարզվել սովորեցնելը, սակայն դա չափազանց օգտակար է ձեր առողջության համար։

Երաժշտություն լսել



Սկսեք օրը սիրելի երաժշտությունը լսելուց, այդպես հաճույք կստանաք, կբարձրացնեք ձեր տրամադրությունը, դրական լիցքեր կստանաք։

11 вещей, которые нужно сделать до 9 утра | ЗОЖ в помощь! | Яндекс Дзен

Ժպտալ

Սկսեք ձեր օրը հայելու առաջ ժպտալուց։ Այն դրական կերպով է ազդում ձեր ընդհանուր վիճակի և տրամադրության վրա։

Ավարտեք երեկոյան կիսատ թողած գործերը

Երբեմն երեկոյան ուժասպառ ընկնում ենք բազմոցին ու էլ ոչ մի բան չենք ուզում անել։ Իսկ ահա առավոտյան թարմ ուժերով արթնանալով՝ գործերն ավարտին հասցնելու իսկական ժամանակն է։

Можно ли убираться вечером, мыть полы: приметы про уборку на ночь в квартире

Առաջին հերթին անել օրվա ամենադժվար գործը

Կարող է թվալ, որ ավելի լավ է սկզբում մանր գործեր անելը, սակայն եթե շուտ անեք ու ավարտեք ամենաբարդ ու մեծ գործը, օրն ավելի լավ կանցնի։

Ինչ կետեր կավելացնե՞իք։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->