>


Հնդկաստանի Կերալա նահանգում 11 մարդու մոտ ախտորոշվել է Nipah վիրուս: Այս մասին հայտարարել է Վինա տարածաշրջանի առողջապահության պատասխանատուն NDTV հեռուստաալիքի եթերում: Պաշտոնյայի խոսքերով՝ նախօրեին 12-ամյա տղա է մահացել Nipah-ից:








Քոչարյանի զոհերը

«Կոժիկոդեի հիվանդանոցում մեկուսացված է 38 մարդ, որոնցից 11-ի մոտ ախտանշաններ են ի հայտ եկել: Ութ հոգու նմուշներ ուղարկվել են վիրուսաբանության ազգային ինստիտուտ` փորձարկումների համար»,- ասել է առողջապահության պատասխանատուն:


Nipah վիրուսը մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող հիվանդություններից է: Պատվաստանյութեր չկան, հիվանդների 70%-ը մահանում է: Առաջին անգամ այն գրանցվել է 1999 թվականին Մալայզիայում: Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, քնկոտություն, շնչառական խնդիրներ, ապակողմնորոշում: Մեկ-երկու օր անց հիվանդը կոմայի մեջ է ընկնում: Վիրուսի բնական կրողները չղջիկներն են, որոնք սնվում են պտուղներով:



Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հնդկաստանում Nipah-ից մահվան դեպք գրանցվեց, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց այս վիրուսի համաճարակի հավանականության մասին:

Сообщение Հնդկաստանում մահացու Nipah վիրուսի բռնկում է գրանցվել появились сначала на MediaNews.


от admin

-->