>

Կառավարությունը կհաստատի․ 4 իրար հաջորդող օր ոչ աշխատանքային կլինի

Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում կքննարկի 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը 2021 թվականի սեպտեմբերի 25-ը`




Քոչարյանի զոհերը

շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում:





Ըստ նախագծի հիմնավորման,


«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է



«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

Սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այդպիսով քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր:

Сообщение Կառավարությունը կհաստատի․ 4 իրար հաջորդող օր ոչ աշխատանքային կլինի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->