>


Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում քվեարկության կդրվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ըստ որի՝








Քոչարյանի զոհերը

1.Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ), մինչև 27 տարեկան զավակների՝


1) ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների վճարովի համակարգից տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ տեղափոխումը:»:



Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիրզինվորականծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելություն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Сообщение Զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինվորների հարազատների ուսումն անվճար կլինի появились сначала на MediaNews.


от admin

-->