>




Քոչարյանի զոհերը

«Համայնքների միավորման արդյունքում մենք մեծապես կհասնենք տարիներ շարունակ մեր կողմից բարձրաձայնված ապակենտրոնացման պրոցեսին, որովհետև միավորման արդյունքում մեծանում են համայնքների տնտեսական պոտենցիալը, կարողությունները: Նույն սուբվենցիայի հետ կապված մենք բազում խնդիրներ ենք ունենում փոքր համայնքների ծրագրերի մշակման պրոցեսում»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:





Նրա խոսքով՝ բացի դրանից, մասնագետների պակաս կա գրեթե բոլոր համայնքներում՝ սկսած անասնաբուժությունից մինչև բարձր որակավորում ունեցող ֆինանսիստներ, հաշվապահներ, գյուղատնտեսներ. «Միավորված համայնքների պարագայում մենք կարողանում ենք համալրել այս հաստիքներն ավելի բարձր աշխատավարձ ստացող մարդկանցով: Բացի այդ, խոշորացման արդյունքում մենք կարողանում ենք համալրել հաստիքակազմը նոր հաստիքներով: Սա նպաստելու է համայնքների համաչափ զարգացմանը»:




Փոխվարչապետը ևս մի կարևոր նկատառում արեց՝ ասելով. «Համամասնական ընտրությունների արդյունքում բալանսավորվելու է հաղթողների և պարտվողների՝ նախկինում գոյություն ունեցող խնդիրը, որովհետև նախկինում կար միայն մեկ հաղթող, իսկ հիմա բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են լինելու ընտրություններին, իրենց ստացած ձայների համապատասխան 5 տարի շարունակ ներկայացված են լինելու համայնքի ավագանիում: Սա նաև նպաստելու է համայնքներում կուսակցությունների զարգացմանը»:

Сообщение «Նախկինում կար միայն մեկ հաղթող. Այժմ ՏԻՄ ընտրություններում պարտվողները կարող են ներկայացված լինել համայնքի ավագանիում…». Սուրեն Պապիկյան появились сначала на MediaNews.


от admin

-->