>

Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Առողջապահության նախարար ԱՆահիտ Ավանեսյանն ասաց, որ եթե աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 1-ից հետո պատվաստված չլինեն և չհանձնեն նաև ՊՇՌ թեստ, ապա հետևանքը կլինի այն, որ չեն կարողանա ներկայանալ աշխատանքի, իսկ եթե աշխատակիցը որոշակի ժամանակահատված չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի այդ աշխատակցին ազատել աշխատանքից։




Քոչարյանի զոհերը

«Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում։ Հայաստանում գործում է բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր։ Որևէ խնդիր՝ Սահմանադրության, օրենքների հետ՝ չունենք», — ասաց Անահիտ Ավանեսյանը։





Անդրադառնալով պետպատվերի գումարների սպառվելուն, Ավանեսյանն ասաց, որ տարվա կեսին բուժհաստատություններին ուղարկվել է գրություն, որ բժշկական կազմակերպությունները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում և դիմելիության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի։


«Մենք նկատում ենք դիմելիության աճ, նկատում ենք հիվանդացության աճ։ Սա պայմանավորված է ինչպե՛ս կովիդով, այնպես էլ՝ հետպատերազմական իրավիճակով, և մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունները, այն ծառայությունները, որոնք հիմնավորված ունեն դիմելիության աճ, ապա պետությունը իր պարտավորությունը քաղաքացիների առջև կատարի», — նշեց Ավանեսյանը։

Այս Կառավարությունը, ըստ Ավանեսյանի, առողջապահական բյուջեի շատ մեծ աճ է ապահովել, և կարևորելով առողջապահությունը որպես սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություն, 2 տարվա մեջ ապահովել է բյուջետային միջոցների 30 տոկոս աճ։ «Որևէ կոպեկ՝ այդ ավելացված բյուջեից չի պակասել։ Մենք պետք է շարունակաբար ավելացնենք առողջապահության ծախսային հատվածը և ի վերջո գանք համապարփակ առողջապահական ապահովագրությանը», — ասաց նախարարը։



Վերադառնալով պատվաստումներին, Ավանեսյանն ասաց, որ այո՛ մեր ցուցանիշները բարելավելու տեղ ունեն, բայց այս ցուցանիշը, Ավանեսյանը ձախողում չի համարում, քանի որ փորձել են գնալ այն ճանապարհով, որ նախ մարդկանց ճիշտ տեղեկատվություն տրամադրվի, փարատվի մարդկանց կասկածները։ «Եթե 5-6 ամիս առաջ մենք ունեինք քաղաքացիների ընդամենը տասը տոկոս, ովքեր կողմ էին պատվաստմանը, ապա այդ ցուցանիշն այսօր 40 տոկոսից բարձր է», -եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։

Сообщение «Եթե աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 1-ից հետո պատվաստված չլինեն և չհանձնեն նաև ՊՇՌ թեստ, ապա չեն կարողանա ներկայանալ աշխատանքի…»․ Անահիտ Ավանեսյան появились сначала на MediaNews.


от admin

-->