>


Այս բաղադրատոմսը պատահաբար եմ գտել մայրիկիս բաղադրատոմսերի հին գրքից: 70-ականներին նա սովորում էր համալսարանում ու ապրում հանրակացարանում, որտեղ, բնական է, ջեռոց չկար: Ու բոլոր տոներին ու ծննդյան իրերին նա ընկերուհիների հետ միասին թխում էր այս տորթը:

Ինքս փորձեցի ու զարմացա, որ 15 րոպեում հնարավոր է նման տորթ պատրաստել: Զարմանալիորեն համեղ է, ախորժելի ու հետաքրքիր:




Քոչարյանի զոհերը



Անհրաժեշտ բաղադրիչներ.





  • խտացրած կաթ՝ 380գ
  • ձու՝ 2 հատ
  • ալյուր՝ 180գ
  • փխրեցուցիչ՝ 10գ
  • թթվասեր՝ 400 մլ, 30%
  • շաքարի փոշի՝ 150 գ.
  • կաթնային շոկոլադ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Խտացրած կաթը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել ձուն: Հարել՝ մինչ համասեռ զանգված ստանալը: Ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը, նորից խառնել: Զանգվածի 1/3 մասը լցնել թավայի մեջ:

торт из сгущенки



Եփել թույլ կրակի վրա՝ երկու կողմից: Նույնն անել մնացած խմորի հետ՝ արդյունքում ստանալով 3 կորժ:


сметанник на сковороде

Անցնել կրեմը պատրաստելուն. թթվասերն ու շաքարի փոշին հարիչով հարել, մոտ 3-4 րոպե, որ օդային զանգված ստացվի:



торт из сгущенки и сметаны

Հավաքել տորթը. դրա համար առաջին կորժը դնել մատուցվող ափսեի մեջ, կրեմ քսել: Միմյանց վրա դնել մյուս կորժերը, բոլոր կողմերից կրեմ քսել: Զարդարել քերած շոկոլադով:

торт без выпечки из сгущенки

Նախքան մատուցելը ցանկալի է մի քանի ժամ պահել սառնարանում:

Բարի ախորժակ:

 


от admin

-->