>


«Այս փաթեթը կարևոր է ոչ միայն վարչատարածքային բարեփոխումների, այլև քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ»,- այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքների խոշորացման հարցի քննարկման ժամանակ:








Նա ընդգծեց, որ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որի ժամանակ քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով. «Սա մեր կարևոր խոստումներից է: Համամասնական ընտրությունները մեծացնում են քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական վերահսկողության հնարավորությունը ՏԻՄ-երի նկատմամբ»:


Խոսելով խոշորացված համայնքների պարագայում սուբվենցիոն ծրագրերի մասին՝ վարչապետը նկատեց, որ այդ ծրագրերին մասնակցությունն էականորեն աճում է, և այստեղ ոչ միայն մեծ, այլև փոքր բնակավայրերի պոտենցիալն է աճում:



Վարչապետն ընդգծեց, որ համայնքների խոշորացման հարցում կան շահեր և որոշակի ավանդույթներ. «Պատկերացրեք, այդքան համայնքի ղեկավար զրկվելու է աշխատանքից, և հասկանալիորեն փորձելու են, որտեղ հնարավոր է, կրքեր բորբոքել: Ես ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին, որ չտրվեն այդ կարգի սենտիմենտներին: Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»:

Сообщение «Փորձելու են կրքեր բորբոքել. Քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել այդ սենտիմենտներին…».Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->