>


Իմ մայրիկը հրաշք է, ու հիմա կպտմեմ՝ թե ինչու: Երբ նա հղի էր իր չորրորդ երեխայով, որը պիտի ծնվեր 1 ամսից, հայրիկս նրան հայտնեց, որ իրենից 8 տարով երիտասարդ աղջկա հետ սիրավեպ է սկսել ու ուզում է ամուսնալուծվել: Մայրիկս այդ պահին արդեն 3 երեխա ուներ՝ ներառյալ ինձ, պարզ է, որ չէր աշխատում, ու քոլեջն էլ ամուսնանալու պատճառով ու հորս պահանջով կիսատ էր թողել, այսինքն մասնագիտություն էլ չուներ:

7 месяц беременности – что происходит, развитие плода и ощущения в животе на седьмом месяце беременности - agulife.ru

Հայրիկս այդ ժամանակ մեկնեց Ռուսաստան, ու մենք մինչ օրս նրա մասին ոչինչ չենք իմացել: Նա մանկատնից է եղել ու բարեկամներ չունի, ումից կարող էինք ինչ-որ տեղեկություն ստանալ նրա վերաբերյալ:










Ես համոզված եմ, որ այդ օրը մայրիկս ընդամենը 5 րոպե է արտասվել ու խղճացել ինքն իրեն, իսկ հետո հավաքել է ուժերն ու ասել.

Չէ, այսպես չի լինի…



Ու սկսել է պայքարել:


Նա ձևակերպել է պետության կողմից տրվող նպաստները, որ կարողանա կերակրել մեզ: 6 ամիս օգնություն ստանալուց հետո մայրիկս վերջապես կարողացել է աշխատանք գտնել: Նա աշխատում էր օր ու գիշեր՝ երկու տեղ: Այդ օրվան հաջորդող 20 տարիների ընթացքում մայրս նույն ռեժիմով է աշխատել: Ամեն երեկո նա տուն էր վերադառնում հոգնած ու տանջված, բայց նստում էր յուրաքանչյուրիս կողքին, հետաքրքրվում մեր դասերով, գործերով, ինքնազգացողությամբ: Նա ինձ համար միշտ մեծատառով մարդու վառ օրինակ է եղել:



Их четыре сына картинки, стоковые фото Их четыре сына | Depositphotos

Մայրիկիս կյանքում երբեք ոչ մի տղամարդ չի եղել հորս գնալուց հետո: Ես հաճախ էի լսում, որ ընկերուհիները հետաքրքրվում էին, թե ինչու ոչ մեկի հետ չի հանդիպում, չէ որ գեղեցիկ ու երիտասարդ է դեռ, ինչին նա միշտ նույն պատասխանն էր տալիս.

Բա տղաներիս աչքերին ինչպե՞ս կնայեմ: 

Հիմա մենք արդեն մեծ ենք, մենք ենք պահում մեր մայրիկին: Բայց չեմ կարծում, որ մի օր կկարողանանք նրան տալ այն ամենի գոնե փոքր մասը, ինչն նա ինքն է արել մեզ համար: Նա մեզ չորսիս նվիրել է իր ողջ կյանքը…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->