>

Իսկ ինչ վերաբերում է թե արդյոք Իլհամը գնում է Հեյդարի ճանապարհով թե ոչ՝ կասեմ մեկ բան, այո, գնում է հոր ճանապարհով և սա է մեծ ցավը»։ «Ցավ է, քանի որ վերջում ինչպես Հեյդարին մերձավորները մահվան հասցրին, նույն վտանգավոր մարդկանցով էլ շրջապատված է Իլհամը։

Իսկ որդուս հայկական արմատներ ունենալու մասին կասեմ հետևյալը՝

Ամուսնուս՝ ծնողները սիսիանցի էին։ Հայրը Սիսիանի շրջանի Ջոմարդլու փոքրիկ գյուղում մինչեւ հեղափոխությունը զբաղվել է անասնապահությամբ եւ մոտակա գյուղերում հայտնի էր որպես հմուտ համետագործ։ Մայրը նույն շրջանի Որոտան (Որոտն) գյուղի ծնունդ էր։

Հեյդար Ալիեւը ըստ փաստաթղթերի ծնվել է 1923թ., Նախիջեւանում, քանի որ Անդրանիկ զորավարի Սիսիան մտնելուց եւ Աղիտու-Վաղատնի գյուղերի թուրքերի հետ 1918թ. տեղի ունեցած միջադեպերից հետո, մի շարք թրքաբնակ գյուղերի, այդ թվում եւ Ջոմարդլուի բնակիչները փախել էին Նախիջեւան։ Հետագայում նրանց մի փոքր մասը վերադարձել էր, սակայն Ալիեւները գերադասել էին մնալ Նախիջեւանում։ Ջոմարդլուում ծնվել է Ալիեւների ավագ որդի Հասանը՝ 1907թ.։




Քոչարյանի զոհերը

Նա 1952թ. ընտրվել է Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս, նույն թվականին աշխատել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի գյուղատնտեսության գծով քարտուղար։ Հետագայում ակադեմիայի գլխավոր գիտնական-քարտուղարն էր եւ Հողագիտության ինստիտուտի տնօրենը։ Ակադեմիկոս է նաեւ նրանց կրտսեր եղբայրը՝ Ջալալը։





Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր Հեյդար Ա

լիեւի կինը՝ Զարիֆա Ազիզ կզի Ալիեւան, ճանաչված ակնաբույժ, ծնված Նախիջեւանի Շահթախտի նախկին հայաբնակ գյուղում։ Հեյդար Ալիեւի կենսագրության մեջ բազմաթիվ առեղծվածային պահեր կան։ Համոզիչ չէ այն փաստը, որ նա 1923թ. ծնված լիներ, որովհետեւ դժվար թե ադրբեջանական ընտանիքում 1907-23թթ., այսինքն 16 տարի ծնունդ չլիներ։

Ըստ կենսագրության, Հ. Ալիեւը 1938թ., այսինքն 15 տարեկանում ավարտել է Նախիջեւանի մանկավարժական տեխնիկումը, իսկ դրանից հետո երկու տարի սովորել Ադրբեջանի ժողտնտեսության ինստիտուտում։ Այնուհետեւ 18 տարեկանում նշանակվել է Նախիջեւանի ԻՄ ՆԳ նախարարության, իսկ մեկ տարի հետո նախարարների խորհրդի բաժնի վարիչ։ Համոզիչ չէ նաեւ, որ նրա կինը՝ Զարիֆա խանումը Ալիեւից տարիքով մեծ լիներ, հատկապես, որ ազերիների մոտ հակառակն է լինում։

Չգիտես ինչու հետագայում Հեյդար Ալիեւը ուսումը շարունակում է ոչ թե Բաքվի ժողտնտեսության ինստիտուտում, այլ պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժնում, փաստորեն, բարձրագույն կրթություն ստանալով միայն 1957թ.։

Ավելի քան 25 տարի Հեյդար Ալիեւը աշխատել է ՊԱԿ-ի համակարգում, 1967-69թթ. հանդիսանալով այդ մարմնի ադրբեջանական կոմիտեի նախագահը։ Դրանից հետո մոտ 15 տարի եղել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը։ Ավելորդ չեմ համարում հիշատակել մի հանդիպում Հեյդար Ալիեւի հետ։


1988թ. հուլիսին տեղի էր ունենում ԽՄԿԿ 19-րդ կոնֆերանսը։ Նիստերի մեծ ընդմիջման ժամանակ Հեյդար Ալիեւը քայլում էր Կրեմլի համագումարների պալատի ծառուղիներում՝ պաշտոնազուրկ եւ բոլորից լքված։

Նույն կարգավիճակում էր նաեւ Կարեն Դեմիրճյանը։ Նկատեցի, որ նրանք հանդիպեցին, սակայն ինձ թվաց, թե նույնիսկ չբարեւեցին։ Ապա Ալիեւը ձեռքով նշան արեց, որպեսզի մոտենամ իրենց.

– Այդպես էլ դու ինձ մի անգամ չուղեկցեցիր իմ նախնիների գյուղը,- ասաց Ալիեւը,- իսկ այժմ դա ընդհանրապես անհնարին է թվում։

Կարծում եմ, դեպքերը կարող են այլ ընթացք ստանալ։ Եթե ես Ադրբեջանի ղեկավարը լինեի, Սումգայիթյան դեպքերը թույլ չէի տա։ Ճիշտն ասած, հիմա էլ շատ հիվանդ եմ եւ չեմ կարող ակտիվ աշխատանք կատարել, ուզում եմ մնալ որպես թոշակառու։ Նրա կանաչ աչքերը խորամանկ ժպտում էին։



Ինչպես հայտնի է, Ալիեւը թոշակառու չդարձավ, այլ շուտով հայտնվեց Նախիջեւանում, ապա՝ Բաքվում, կարողացավ վերցնել իշխանությունը, որպեսզի հետո այն խնամքով հանձներ իր որդի Իլհամին։

Իլհամ Հեյդար օղլու Ալիև , ծնվել է 1961 թ․-ի դեկտեմբերի 24, Բաքվում, ներկայիս նախագահն է Ադրբեջանի և ղեկավարը Նոր Ադրբեջան կուսակցության։ 2003 թվականի օգոստոսին Ալիևը վարչապետ է նշանակվել։

2003 թվականի հոկտեմբերին Հեյդար Ալիևը, ով հիվանդացել էր, հրաժարվել է նախագահությունից և վիճելի կերպով, նշանակել է իր զավակին՝ Իլհամ Ալիևին իբրև իր կուսակցության միակ նախագահական թեկնածու։

Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականի նախագահական ընտրություններում, վերընտրվել է 2008 թվականին[1]:

Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ 1983 թ.դեկտեմբերի 22-ին Բաքվում: Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի:

1985 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան: 1985-1990 թթ. աշխատել է որպես ուսուցիչ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։

1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ:

 

Сообщение Пրդի՛ս, այլևu չեմ կшրпղ լռել․․․ Шլիևի մшյրը տնшյին կшլшնքից կпչпվ դիմել է пրդпւն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->