>


Ես 50 տարեկան եմ․․․ ահա թե ինչու չեմ սիրում, երբ իմ տուն հյուրեր են գալիս․․․ կարծում եմ, շատերն ուղղակի չեն խոստավոնւմ…

Չկարծեք, թե 50 տարեկանում ինձ մոտ կտրուկ շրջադարձ եղավ, և ես դադարեցի սիրել մարդկանց։ Ես առաջվա նման սիրում եմ հանդիպել ու շփվել ընկերներիս հետ։ Բայց ահա հիմա վախով եմ հիշում այն ժամանակները, երբ իմ տանը դիմավորում էի հյուրերին և պատրաստում նրանց համար։




Քոչարյանի զոհերը






Հրավերքից 2 օր առաջ սկսում էի նախապատրաստական աշխատանքները։ Սկզբում պատրաստում էի տաք ուտեստներ, հետո խորտիկներ, թխվածք, ամեն անգամ էլի մի նոր բաղադրատոմս էի գտնում, որ զարմացնեմ հյուրերիս։ Երբ գալիս են հյուրերը, պետք է հետևել, որ ափսեները դատարկ չմնան, բոլորին պետք է գոհացնել։

Իսկ երբ գնում էին ընկերներս, մնում էին միայն տասնյակ կեղտոտ ափսեներ, և ես ստիպված էի լինում մինչև ուշ գիշեր կանգնել լվացարանի առաջ, իսկ հետո էլ կես ժամ դասավորել լվացածս։ Արդյունքում հանգստանում էին միայն ընկերներս, իսկ ես հոգնած ու ուժասպառ եղած երազում էի պառկելու մասին։



Վերջերս ընկերուհուս ծննդյան օրն էր։ Մենք սպասում էինք, որ խնջույքին փորձենք նրա պատրաստած հավը՝ յուրահատուկ բաղադրատոմսով։ Սակայն մենք սխալվեցինք․մեզ հրավիրեցին հիանալի սրճարան, որտեղ մենք լավ երեկո անցկացրեցինք։ Եվ այնտեղից բոլորս միասին դուրս եկանք, ոչ ոք ստիպված չեղավ տուն մաքրել և ափսեներ լվանալ։




Այդ օրվանից սրճարանն իմ սիրելի ժամանցի վայրն է։ Երբեմն կարող եմ նույնիսկ ընթրիք չպատրաստել, որ հետո չլվանամ անթիվ կաթսաներ, ափսեներ ու այլ սպասքեղեն։ Եվ շատերը ընդունում են իմ իրավացի լինելը։

Նրանք, ովքեր ասում են, որ տանը ծննդյան օրերը նշելն ավելի մատչելի է, կարող եմ ապացուցել, որ այդպես չէ։

Դե եկեք հաշվարկենք։  Դուք կասեք, որ ռեստորանում ավելի թանկ է, բայց մոռանում եք, որ տանը գազի վրա եք պատրաստում։ Իսկ դա նշանակում է, որ ուտեստի արժեքին պետք է ավելացնել նաև գազի, էլէկտրաէներգիայի, աղբի տոպրակների և ջրի արժեքը։ Եթե գումարեք, այնքան էլ փոքր թիվ չի ստացվի։

Մտածեք սրա մասին ամեն անգամ, երբ տանը հավաքույթ կազմակերպելու լինեք։

Կխնայեք և նյարդերը, և ուժերը․․․ հավատցնում եմ, որ չեք զղջա, եթե հետևեք իմ օրինակին։


от admin

-->