>





«Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ՝ ԵՄ-ը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից։





ԵՄ դեսպանների հավաքի ընթացքում հաստատված հանձնարարականի համաձայն Հայաստանի քաղաքացիների՝ իր տարածք մուտքն արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը դաշինքի յուրաքանչյուր պետություն ինքնուրույնաբար պետք է կայացնի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կայացված որոշման մասին ԵՄ պաշտոնապես կհայտարարի շաբաթավերջին։




ԵՄ խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումը կայացրել էր հունիսի 30-ին։

Сообщение ԵՄ-ը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից․Ազատություն появились сначала на MediaNews.


от admin

-->