>


Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում: Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի 65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի:








Քոչարյանի զոհերը

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:


Դեպքի վայրում կայանված էր նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:



Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Сообщение «BMW»-ն «Արևելյան խոհանոց»-ի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող տղամարդու появились сначала на MediaNews.


от admin

-->