>




Քոչարյանի զոհերը

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:50-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։





Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև Շտապ բժշկական օգնություն կայանի հերթապահ խմբի բժիշկները։




Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ Ա.Փ.-ն (ծնված 1968թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և բախվել գազատարի սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի բնակիչ Մ.Մ.-ն (ծնված 1973թ.) և ՀՀ Մարտունի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1967թ.) ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

Сообщение Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին մեքենան բախվել է գազատարի սյանը․ կան տուժածներ появились сначала на MediaNews.


от admin

-->