>

Ռուսաստանի և Եվրոպական խորհրդի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելին պատմել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Դիտարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- նշված է հաղորդագրությունում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
Հեռախոսազրույցի վերաբերյալ Թվիթերյան գրառում է կատարել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Մտքեր փոխանակեցինք Հայաստան-Ադրբեջան կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անհրաժեշտ են վստահության ամրապնդում և երկխոսություն»:

*****





Եվրամիությունը Հայաստանը, Ճապոնիան, Ալբանիան, Ադրբեջանը, Բրունեյը և Սերբիան շուտով հնարավոր է հեռացնի ԵՄ երկրների, այսպես կոչված, համաճարակաբանական «սպիտակ ցուցակից»: Հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Դա նշանակում է, որ այդ երկրներից այցելուները կամ վերադարձող մարդիկ կարող են ավելի խիստ վերահսկողության ենթարկվել, ինչպիսիք են COVID-19 թեստի հանձնումը կամ կարանտինը: Գործակալությանը ԵՄ դիվանագետները հայտնել են, որ Եվրամիության հատուկ առողջապահական կոմիտեն այժմ վերանայում է անվտանգ ուղղությունների: Որոշումը կընդունվի մինչև շաբաթվա վերջ:





*****

Սիբիրում գտնվող Նորիլսկ քաղաքում ընթացող վարժանքների ժամանակ զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը։ Արկտիկական գոտում արտակարգ իրավիճակների հակազդմանը նվիրված միջգերատեսչական վարժանքների ժամանակ Զինիչևը փորձել է կանխել վարժանքները նկարահանող օպերատորի անկումը, սակայն սայթաքել է և վայր է ընկել մեծ բարձրությունից։ Զինիչևը Սանկտ Պետերբուրգից էր՝ 55 տարեկան: Մինչև 2018 թվականին նախարար նշանակվելը նա զբաղեցնում էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրենի պաշտոնը։ 2006-2015 թվականներին Զինիչևը Ռուսաստանի նախագահի թիկնապահներից մեկն էր:
Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետութան արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել:

*****


Սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են Դամասկոսից հարավ գտնվող Դերաա-էլ-Բալադ քաղաքը: Կառավարական զորքերին հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքում: Դա այն բնակավայրն է, որտեղ 2011 թվականին մեկնարկել էին Բաշար Ասադի դեմ բողոքի գործողությունները։ Ընդդիմադիր մոտ 500 զինյալներ հանձնվել են: Առաջիկայում Դերաայի տարածքում պարեկային ծառայություն կսկսեն իրականացնել Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Իրադրությունը Դերաայում սրվել էր հուլիսի վերջին՝ մի քանի տարի տևած հարաբերական անդորրից հետո։

*****

Լիբանանը Եգիպտոսից Սիրիայի տարածքով գազ կստանա: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել արաբական երկրների էներգետիկ հարցերի նախարարների հանդիպմանը: Լիբանան բնականը գազը մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք բերվեց այնտեղ տիրող էլեկտրաէներգիայի և վառելիքի ճգնաժամի ֆոնին: Հորդանանի մայրաքաղաքում անցկացված հանդիպմանը ներկա են եղել Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի էներգետիկ ենթակառուցվածքների նախարարները:



*****

Անկարան կարող է բոլոր աֆղանստանցի փախստականներին հետ ուղարկել հայրենիք: Այս սենսացիոն հայտարարությունն արել է Հուրիյեթի սյունակագիրը, որը հայտնի է Թուրքիայի նախագահական պալատին մոտ իր աղբյուրներով: Ըստ նրա, դրա մասին ասել է նախագահ Էրդողանը՝ կուսակցության հիմնադիր մարմնի հավաքին: Նա, մասնավորապես, նշել է, որ աֆղանստանցիներին հայրենիք կուղարկի, եթե «Թալիբանի» ձևավորած նոր կառավարությունը համաձայնի:

*****

Չեխիան, Ավստրիան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան դեմ են Եվրամիության տարածքում ավելի շատ աֆղանստանցի ներգաղթյալներ ընդունելուն։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ աֆղանստանցի միգրանտների համար ԵՄ-ում տեղ չկա և նրանք պետք է մնան Աֆղանստանում կամ հարևան երկրներում։ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն էլ դեմ են «Թալիբանի» ձևավորած կառավարությանը: Այն չի եղել ներառական, ինչպես խոստացել էին: Այնտեղ չկան նաև կանայք:

Сообщение Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Արցախի հարցը появились сначала на MediaNews.


от admin

-->