>

Ալիևի օգնшկшնը հшստшտեց տեղեկшտվпւթյունը․ Հшյաստանը՝ երկпւ քшրի шրшնքում


Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում լայնածավալ շինարարական-վերականգման աշխատանքներ են իրականացվում:








Քոչարյանի զոհերը

Հաջիևը այս մասին ասել է Վարանդայի (Ֆիզուլ-խմբ) միջազգային օդանավակայանի բացմանը նվիրված HaberGlobal լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակն է հնարավորինս արագ ապահովել ադրբեջանցի փախստակնների վերադարձը իրենց հայերենի տարածքներ։

Բացի այդ նա մեկնաբանել է այն պնդումները, թե Հայաստանը նորից սկսել է զինվել: Հաջիևի խոսքով այսօր Հայաստանին անհրաժեշտ է խաղաղ համակեցություն իր հարևան երկրների հետ, իսկ Երևանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը և նմանատիպ այլ գործողությունները Բաքուն դիտարկում է որպես ինքնամխիթարում։


«Եթե Հայաստանում որևէ մեկը մտածի վրեժխնդրության մասին, ապա դա կդառնա իրենց հերթական պատմական սխալը: Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը և շարունակելու է ապահովել իր սահմանների և քաղաքացիների անվտանգությունը»,-ասել է Հաջիևը։



Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկմանը Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնականը նշել է, որ Հայաստանն անտրամաբանական մոտեցում է ցուցաբերում այս հարցի, ինչպես նաև բոլոր հարցերի լուծման հարցում: Նա նշել է, որ միջանցքի գործարկումը նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ։

«Այս առումով Հայաստանը պարտավորություններ ունի: Ցավոք, մենք ականատես ենք, որ այս թեմայով անհեթեթ կարծիքներ են արտահայտվում Հայաստանում՝ ռացիոնալ կարծիքների փոխարեն»,-եզրափակել է Հաջիևը։

Сообщение Ալիևի օգնшկшնը հшստшտեց տեղեկшտվпւթյունը․ Հшյաստանը՝ երկпւ քшրի шրшնքում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->