>


Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda և MAN մակնիշի ավտոմեքենաները։








Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները։


Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը։



Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ Honda-ն տապալել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Сообщение Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. ունենք 7 վիրավոր появились сначала на MediaNews.


от admin

-->