>


«Որքան էլ Արցախի պատկան մարմիններն աշխատեն այս ուղղությամբ, խնդիրը կա։ Շատ բնակավայրերում բջջային կապ չկա»,-ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։








«Ցավալի է, որ այդ բնակավայրերը սահմանին ամենամոտն են տեղակայված։ Մի բան լինելու դեպքում դժվար կլինի տեղեկանալ կամ օգնություն ցուցաբերել։ Կասկած չկա, որ այս ամենն Ադրբեջանի կողմից է արվում, հենց Շուշիի հատվածից»,-շեշտեց նա։


Ըստ պաշտպանի՝ նախկինում եւս եղել են նման դեպքեր, երբ Ադրբեջանի բարձր պաշտոնյաներն այցելել են Շուշի․ «Իսկ հիմա կարծես թե խլացուցիչներն անընդհատ են գործում։ Գուցե կարիք կա հայաստանյան մասնավոր ընկերություններին ներգրավել։ Եթե նախկինում միայն բջջային կապն էր խլացվում, հիմա նաեւ՝ համացանցը»։



Сообщение «Ադրբեջանը նախկինում միայն բջջային կապն էր խլացնում, հիմա նաեւ համացանցը…»․ ՄԻՊ появились сначала на MediaNews.


от admin

-->