>


«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկություն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Լեո Ղազարյանի առողջական վիճակի մասին։








Քոչարյանի զոհերը

«Սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։


Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա, հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։



Լե՛ո ջան, մեր բոլորի աղոթքներն ու մտքերը քո հետ են, դու հաղթահարեցիր մահին պատերազմի դաշտում ու իսկական հերոսի նման վերադարձար մեծ ֆուտբոլ, հիմա հերթն է հաղթահարել նաև այս փորձությունը։ Սպասում ենք քեզ, եղբա՛յր», — նշված է ակումբի տարածած հաղորդագրությունում։

Сообщение 44-օրյա պատերազմի ժամանակ կոմայի մեջ ընկած ֆուտբոլիստը արձագանքել է հարազատների կոչերին появились сначала на MediaNews.


от admin

-->