>


ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության խոսնակ Հասմիկ Սամվելյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ից այս պահին նոր տվյալներ չկան, որովհետև Ադրբեջանը գերիների նոր հաստատում չունի։








Քոչարյանի զոհերը

Մինչ օրս Հայաստանից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել 280 գերու փաստով միջանկյալ միջոց կիրառելու համար։ Ադրբեջանը հաստատել է 45 հոգու գերու առկայությունն իր մոտ։


Օրեր առաջ Բաքվից Երևան վերադարձած 2 ռազմագերիների դեպքով, որոնք դեռևս հուլիսի 14-ին անհետացել էին Սյունիքի մարզի Սև լճի հատվածում, Ադրբեջանը մինչև վերջ այդպես էլ չէր հաստատում զինծառայողների գերեվարված լինելու փաստը։ Սա, Հասմիկ Սամվելյանի խոսքով, ներառվում է ՄԻԵԴ ուղարկված գանգատում, այն լրամշակվում է։ ՄԻԵԴ-ից, սակայն, այս մասով դեռ արձագանք չկա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զինծառայողները հատեցին ՀՀ պետական սահմանը և առաջացան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, հայկական կողմը, բացի զոհերից ու վիրավորներից, ուներ 4 անհետ կորած զինծառայող. 2-ը վերադարձան, մյուս 2-ի ճակատագիրն անհայտ է։



Ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ մայիսի 18-ին Վարդենիսի զորամասը լքել և անհետացել է Նարեկ Մկրտչյանը, իսկ օգոստոսի 22-ին՝ կրկին Սև լճի հատվածից, անհետացել է սպա Արթուր Դավիդյանը։

Сообщение Վերջերս փոխանակված 2 զինծառայողներին Ադրբեջանի կողմից գերի չճանաչելու փաստը ներառվել է ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկած գանգատում появились сначала на MediaNews.


от admin

-->