>





ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին:





«Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ հետաքրքիր զրույց ունեցանք: Փաստեցի, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարևորում է նաև երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջև աշխատանքային կապերը:




Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում Շվեդիայի հետ փոխգործակցության մասին՝ արժևորեցի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկումը: Այդ հարցում մեր երկիրն ապավինում է բարեկամ Շվեդիայի աջակցությանը: Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան:

Сообщение Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին խնդրել է նպաստել հայ գերիների վերադարձին появились сначала на MediaNews.


от admin

-->