>

Լոռու մարզում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 13.799 քաղաքացի, որոնցից առողջացել են 13.091-ը, մահացել՝ 284-ը: Ներկա դրությամբ շարունակում է բուժում ստանալ 429 քաղաքացի: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:




Քոչարյանի զոհերը

Կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժումը մարզում շարունակում է իրականացնել Սպիտակի բժշկական կենտրոնը: Ներկա դրությամբ այդ նպատակով հատկացված 100 մահճակալն էլ զբաղված է: Հիվանդանոցը ծանրաբեռնված է 100 տոկոսով:





«Թեպետ մարզում միայն Սպիտակի բժշկական կենտրոնն է ստացիոնար բուժօգնություն հատկացնում, սակայն այնտեղ միայն Լոռու մարզի հիվանդները չեն, որ բուժվում են: Մենք հիվանդներ ունենք Տավուշի եւ Շիրակի մարզերից, նաեւ՝ Երեւանից: Այստեղ համակարգումն իրականացվում է նախարարության տրիաժ կենտրոնի կողմից»,- ասաց վարչության պետը՝ նշելով, որ հիվանդանոցը վերազինված է համապատասխան սարքավորումներով ու մասնագետներով. «Այդտեղ ունենք թթվածնային միասնական համակարգ, ինչն էլ թույլ է տալիս մեզ բուժել նաեւ ծանր հիվանդներին»:


Առողջապահության մարզի պատասխանատուի խոսքով՝ Սպիտակի բժշկական կենտրոնում բուժվող գրեթե բոլոր հիվանդների վիճակը համարվում է ծանր. «87 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, որոնք ունեն հաստատված թոքաբորբ, ախտահարված են նրանց թոքային հյուսվածքները, իսկ մյուս 13-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում եւ միացված են արհեստական օդափոխման սարքին»:

Ստացիոնար պայմաններում բուժվողները տարբեր տարիքի են՝ երիտասարդներից մինչեւ ծերեր: Ռուզաննա Պողոսյանը հիշեցնում է երկրում շրջանառվող դելտա շտամի մասին:



Ինչ վերաբերում է մարզի բնակչության շրջանում պատվաստվածների վիճակագրությանը, ապա, ըստ վարչության պետի, լոռեցի շուրջ 20.811 քաղաքացի արդեն իսկ պատվաստվել է, որը կազմում է մարզի բնակչության 9.78 տոկոսը. «Եթե հաշվի առնենք, որ պատվաստվում են 18 տարեկանից բարձր անձինք, ապա պատվաստվածների թիվը կազմում է մարզի բնակչության 13.34 տոկոսը»:

Պատվաստված քաղաքացիների վիճակագրությունը վարչության պետը գոհացուցիչ չի համարում, ասում է՝ պատվաստված քաղաքացիների թիվը ավելին պետք է լիներ: Վերջերս խմբային պատվաստվել են նաեւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները: Ռուզաննա Աբովյանի պնդմամբ՝ պատվաստումներն իրականացվում են թե՛ շրջիկ կետերում, թե՛ առողջապահական հիմնարկներում: Հերթապահություն է սահմանված նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին: Պատվաստված լոռեցիների շրջանում հետպատվաստումային բարդություններ չեն արձանագրվել:

Сообщение Սպիտակի ԲԿ-ում 100 հիվանդներից 87-ի վիճակը ծանր է, 13-ինը՝ ծայրահեղ ծանր появились сначала на MediaNews.


от admin

-->