>


Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:








Բարեկարգման խիստ կարիք ունեցող, բնակավայր մուտք գործող փողոցից մինչև Ամասիայի համայնքապետարան ընկած դժվարանցանելի հատվածի նորոգման համար անհրաժեշտ գումարի 40 տոկոսը տրամադրելու է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում՝ համայնքում կբարեկարգվի 3150 քառակուսի մետր ճանապարհահատված։


Ծրագրի ընդհանուր արժեքը 27 մլն 560 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ կողմից:



Сообщение Մեկնարկել են Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները появились сначала на MediaNews.


от admin

-->