>


ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին այցելել է Արմավիրի Պռոշյանի գինու և կոնյակի գործարան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին:








Քոչարյանի զոհերը

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները:


Ըստ աղբյուրի՝ այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:



Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային:

Сообщение Սուրեն Պապիկյանն Արմավիրում ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին появились сначала на MediaNews.


от admin

-->