>

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ




Քոչարյանի զոհերը

հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արագածոտնի





մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին «Աշտարակ» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։



Փաստի առթիվ Բ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասն էլ սատկել է։

Сообщение Գառներով բարձված ЗИЛ-ը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, դիերը ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները появились сначала на MediaNews.


от admin

-->