>


Երբ գնացի ընկերոջս տուն՝ ապագա սկեսուրիս հետ ծանոթանալու, սարսափահար փախա ու հրաժարվեցի նրանց տուն հարս գնալ…

Նախկին ընկերս՝ Անդրանիկը, հաճախ էր պատմում մոր մասին։ Նա միշտ ջերմությամբ և սիրով էր արտահայտվում, երբ խոսքը մոր մասին էր գնում։ Սակայն ընկերս նաև զգուշացրել էր, որ մայրը իր ուզածն է միշտ անում, ուժեղ բնավորության տեր անձնավորություն է։ Ընկերոջս և քրոջը մայրը միայնակ է մեծացրել, քանի որ անհաջող ամուսնություն է ունեցել ու ամուսնալուծվել, երբ երեխաները դեռ փոքր էին։ 










Ավելի ուշ իմացա, որ Անդրանիկի մայրը հաշվապահ է, աշխատում է 10 ընկերությունների հետ։ Նա մեր քաղաքում հարգված մարդ է։

Չզարմացա, երբ իմացա, որ երեխաների և թոռների համար տուն-մեքենա, ամեն ինչ այդ կինն է գնում, ինչն էլ նրան անսահման իշխելու հնարավորություն է տալիս։ Անդրանիկը մի օր պատահաբար ասաց, որ մայրը նրանց վախեցնում է՝ ժառանգությունից զրկելով սպառնալով, եթե նրանք չեն անում մոր ասածով։ 

Տիկին Աննայի բնավորությունը մի քիչ մեղմացել էր այն բանից հետո, երբ նա աղանդավոր էր դարձել։ Նրան հաջողվել էր իր խումբ տանել նաև դստերն ու նրա ընտանիքին։ Անդրանիկը դեռ դիմադրում էր և չէր ծանոթանում մոր գտած աղանդավոր աղջիկների հետ։



Անդրանիկն ինձ երկար ժամանակ թաքցնում էր մորից, սակայն այդ օրը եկավ։ 


Երբ մենք հասանք ընկերոջս մոր տուն, բոլոր բարեկամներն ու նրանց հավատացյալ ծանոթներն արդեն եկել էին ողջ կազմով։ Հյուրասենյակում մեծ սեղանի շուրջ նստած էին տասնյակ անծանոթ մարդիկ։



Ես ինձ անհարմար էի զգում, չնայած նրան, որ մայրն ամեն կերպ փորձում էր ցույց տալ, իբր լավ է տրամադրված իմ հանդեպ։ Ես ակնհայտ տեսնում էի, որ նա հանուն որդու է ձևացնում, իրականում, այդ կինը բացահայտ ստում էր։

Սեղանի մոտ ոչ ոք չէր խոսում հավատքի մասին, սակայն պարբերաբար ինչ-որ մեկը ակնարկում էր, որ ես իրենցից մեկը չեմ, օտար եմ։ 

Как понять, что мужчина не собирается на вас жениться? | Мужчина и женщина | ШколаЖизни.ру

Տիկին Աննան պատրաստվել էր մեր գնալուն․ նա ինձ մի տուփ նվիրեց և խնդրեց բացել իր ներկայությամբ։ Մեջը կար կոսմետիկա, օծանելիք ու երևի 10 հատ աղանդավորական բրոշյուրներ ու գրքեր։ Բացի այդ, բոլորի ներկայությամբ նա հայտնեց, որ իմ մտքով հանկարծ չանցնցի, որ ես կարող եմ չմիանալ իրենց խմբին, եթե ամուսնանամ իր որդու հետ։ Ասաց, որ մենք պիտի առնվազն 4 երեխա ունենանք, ու իրենք բոլորը դառնալու են աղանդավորական։ 

Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի։ Բայց ինձ ամենից շատ բարկացրեց այն, որ ամբողջ ընթացքում Անդրանիկն իրենից գոհ ժպտում էր։

«Ընտանեկան ընթրիքից» հետո ես շտապեցի տուն, Անդրանիկին հաղորդագրություն ուղարկեցի, որ նրան այլևս տեսնել չեմ ուզում, խնդրեցի էլ չանհանգստացնել ու ամենուր սև ցուցակ գցեցի։


от admin

-->