>

Սեպտեմբերի 10-ի աստղագուշակ․ Կույսեր՝ Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու համար․․․

Խոյ.

Օրվա առաջին կեսին արժե զբաղվել պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք
ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ա-
մեն առանձին քայլի վրա մտածելու:Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված
իրենց պլանները: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բանե-
րը, փոխարենը քիչ է անկեղծությունը: Հնարավոր է ռոմանտիկ կապ:

Ցուլ.




Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլա-
ներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտություն-
ների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել
որակավորումը:Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք
կարողանում համախոհներ գտնել: Դուք էլ հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածութ-
յանը:


Երկվորյակներ.





Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին` սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ
մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահե-
րը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր
սպասվածից ավելի շատ կլինեն,և ռիսկ կա մնալ առանց փողի:Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք ըզ-
գում, և արդյունքում` զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Խեցգետին.

Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին
հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ
դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք քողարկված ենթատե քստեր փնտրում այնտեղ, որտեղ դրանք ուղ ղակի բացակայում են:
Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը,որոնք շատերի ատամների բանը չեն: Շատե-
րի համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության հետ հայտնվածներին:

Առյուծ.

Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած
որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին,ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից ա-
ռավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ,
դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի ընդունվե-
լու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:


Կույս.

Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք
միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա
կարելի հենվել և էլ’ ավելի են ձեր կարիքը զգում և ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ
զրուցելու համար,ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:Դրանից բացի,օրը հարմար է աշխարհիկ միջոցառում-
ների համար, ձեզ հատկապես դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը:

Կշեռք.

Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ,
եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի
մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ,սակայն դուք կը-
կարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը,չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:Նշանի որոշ ներկա-
յա-ցուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները,
և պատասխանը իրեն զգացնել չի տա:

Կարիճ.



Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-
որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ
կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պա-
հանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դը-
րել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

Աղեղնավոր.

Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Դրա հետ մեկտեղ էլ օրը հար-
մար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Օրվա երկ-
րորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն
զարգանում այնպես,ինչպես դուք կցանկանայիք:Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկար-
գելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել հետաձգումներից:

Այծեղջյուր.

Այսօր դուք բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կստանաք, սակայն պետք է հիշեք,որ նոր ոլորտում հաջողութ-
յան հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով
անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների:Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հաս-
կանում և բնականաբար` նաև չեն աջակցում: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աս-
տղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

Ջրհոս.

Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճա-
ռով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու
ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու հա-
մար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական
թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:

Ձկներ.

Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բա-
րենպաստ են ֆինանսական հեռանկարները, և կարելի է խոշոր գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում,
սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել,
նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատ-
վությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:

 


от admin

-->