>


ԱՄՆ Իլինոյս նահանգի Արևելյան Սենթ-Լուիս քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Boston 25-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։








Սպանվել է մոտ 12 մարդ, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են։ Դեպքը տեղի է ունեցել մսի շուկայի մոտ։


FOX 2 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրաձիգներից մեկը փորձել է փախուստի դիմել երկաթուղային գծանցով, սակայն գնացքը հարվածել է նրա մեքենային։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը մեքենայի մեջ ոչ ոքի չի հայտնաբերել։



Գնացքում գտնվել է մոտ 10 ուղևոր, նրանցից ոչ ոք չի տուժել։ Ներկայում ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին երկաթուղային գծանցի մոտ գտնվող անտառներում։

Сообщение Հրաձգություն ԱՄՆ-ում․ կա 12 զոհ появились сначала на MediaNews.


от admin

-->