>


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի
հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու
իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում
աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները
գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։








Ըստ հավաստի աղբյուրի՝ ԵՊՀ աշխատակիցներին տրվող նկատողությունների և սպառնալիքների իրական
պատճառն այն է, որ վերջիններս հրապարակավ կարծիք են արտահայտել ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի մասին։
ՔԻՊ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 6-ին և 8-ին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ
օրենքի հիմքով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին հասցեգրված 2 հարցումները համարժեք պատասխանի չեն
արժանացել՝ ԵՊՀ-ն չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ինչն օրենքի խախտում է և հիմք է
տալիս ենթադրելու, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի
գործողություններ։


Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին դատապարտել ԵՊՀ-ի ռեկտորի
ժ/պ-ի հակաժողովրդավարական գործելակերպը, պաշտպանել ԵՊՀ-ի աշխատակիցների խոսքի
ազատությունն ու աշխատանքային իրավունքները։

Միաժամանակ դիմում ենք ԵՊՀ-ի հետ համագործակցող արտերկրյա բուհերին կոչ անելով վերանայել ԵՊՀ-
ի հետ համագործակցության շրջանակները, քանզի վերջինս կանգնում է հակաժողովրդավարական
գործելաոճի հարթության վրա։



«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան
10.09.2021թ
Երևան

Сообщение ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ․ հայտարարություն появились сначала на MediaNews.


от admin

-->