>

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա ասել է «ՏԱՍՍ»-ին՝ Մախաչկալայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Ես (Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը) գնահատում եմ միայն դրական: Գնահատականը տրվում է խաղաղ բնակչության կողմից։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Իհարկե, կան շատ բարդ հարցեր, բայց գործընթացը ընթացքի մեջ է` մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Հետևաբար, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի», – ասել է Մուրադովը:




Քոչարյանի զոհերը

Նա նշել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում․ «Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալը երկարաձգելու վերաբերյալ»։





Հիշեցնենք, որ Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը: Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նշանակվել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։


Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։



Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

 


от admin

-->