>


Դպրոցի ճամփան՝ քարուքանդ փողոցներով, դժվար ու երկար է մերձավանցի երեխաների համար: Իսկ եթե եղանակն անձրևոտ է, փողոցի ցեխը նաև դասարան են տանում:








Քոչարյանի զոհերը

Եվս մի քանի օր ու երեխաները դպրոց կգնան մաքուր ճանապարհով: Մերձավան հասած սուբվենցիոն ծրագրի շնորհիվ համայնքի գլխավոր ու հարակից մի քանի փողոց նորոգվում և բարեկարգվում է: Ծրագիրի արժեքը 53 մլն դրամ է. 30 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, 70-ը՝ համայնքը: Որակի մասին ճանապարհաշինարարները վստահ են խոսում:

Արզուման Արզումանյան, շինարարական ընկերության գործադիր տնօրեն — Եվրոպական ստանդարտներին համապատասխան չափանիշներ են, այնպիսի գործ ենք անում, որ 15-20 տարվա կյանք ունենա:


Ծրագրում ներառված են դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա և գյուղապետարան տանող ճամփաները: Ամեն տարի այդ փողոցները մասնակի փոսալցրել ու նորոգել են, բայց դա եղել է ժամանակավոր լուծում: Իսկ այս ծրագրով ասֆալտապատելու են փողոցներն ու մայթերը, տեղադրելու են նաև եզրաքարեր:



 

Сообщение Մերձավանում բարեկարգվում են դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհները появились сначала на MediaNews.


от admin

-->