>


Անգամ սովորական կարտոֆիլը կարող է դառնալ ռեստորանային ուտեստ, եթե այն ճիշտ պատրաստեք: Աղացած մսով կարտոֆիլը չի կարող դուր չգալ որևէ մեկին, միայն դրա բույրը կարող է խելքահան անել: 

Փորձեք պատրաստել սա… պետք է վերցնել մի քանի կարտոֆիլ ու տրամադրել շատ քիչ ժամանակ:




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարտոֆիլ՝ 1կգ
  • տավարի աղացած միս՝ 250գ
  • կարագ՝ 50գ
  • սոխ՝ 1 հատ
  • թթվասեր՝ 50գ
  • տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի
  • աղ՝ ըստ ճաշակի
  • սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  • օրեգանո՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.



Մաքրել ու լվանալ կարտոֆիլը: Այնուհետև յուրաքանչյուրի մեջ փոսիկ անել՝ օգտագործելով հատուկ գործիք կամ սովորական գդալ:

Կիսաեփ անել կարտոֆիլը աղով ջրի մեջ: Այսինքն եռացող ջրի մեջ պիտի եփվի մոտ 10 րոպե:

Պատրաստել միջուկը. աղացած մսին ավելացնել օրեգանո, աղ ու պղպեղ, նաև աղացած սոխ: Խառնել:


Լցոնել կարտոֆիլները ու դնել խորը տապակի մեջ:



как приготовить картофель с фаршем

Առանձին խառնել հալեցրած կարագը, թթվասերն ու տոմատի մածուկը: Աղ ու պղպեղ ավելացնել, լցնել մսով կարտոֆիլի վրա: Եփել նախապես տաքացրած ջեռոցում՝ կես ժամ, 180 ջերմաստիճանի ներքո:

Զարդարել թարմ կանաչիով:

фаршированный картофель рецепт

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->