>


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին՝ «Հայրենիքի հերոսների պահակախմբ»-ի համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:








Քոչարյանի զոհերը

«Միայն դրական եմ գնահատում (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը – խմբ. ) Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունն. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը գնում է ՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը: Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի», – ասել է Մուրադովը:


Նա հավելել է, որ խաղաղապահները, տեղի ունեցած հակամարտությունից հետո, հինգ տարվա ընթացքում կգտնվեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ` 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրով։

«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապաների առաքելության երկարաձգման վերաբերյալ», – հավելել է Մուրադովը:



Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում որպես ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար:

Сообщение «Հետագայում որոշում կկայացվի ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման վերաբերյալ…». Մուրադով появились сначала на MediaNews.


от admin

-->